00:00:00

Նիկոլն ընտրությունով չի եկել,որ ընտրությունով հեռացվի.ոնց եկել է,տենց էլ հեռացվելու է. Շարմազանով

12:32, 17 սեպտեմբեր 2023 Բլոգ

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հարգելի հայրենակիցներ ջան🇦🇲:
 
Սրանց բղավոցները,հարցազրույցները,50 պլուս 1 ձայն ստանալու հավակնություններն ու հոխորտանքները թեթեւ տարեք։
 
Ընտրությունը հարց չի լուծելու։
 
Նիկոլը ընտրությունով չի եկել,որ ընտրության արդյունքում հեռանա։
Եկել է մարդկանց խաբելով ու ոտքի հանելով։
 
Նա դարձել է վարչապետ 100 հազարավոր քաղաքացիների խաբելու ու փողոցային պայքարի արդյունքում։
 
Հետեւաբար ,նույն ձեւ էլ պետք է հեռացվի։
 
Հայ ժողովուրդը պետք է 100 հազարներով հավաքվի ու հեռացնի սրանց հակապետական ռեռիմին։
 
Ասում են՝ Նիկոլը կկրակի ժողովրդի վրա։
Գլուխը պատով կտա։
 
100 հազար մարդ հավաքվի Երեւանի կենտրոնում,տեսնեմ էդ ո՞վ է կրակելու հրաման տալիս։
Խելոք հեռանալու է ու փախնի…
 
Թե բա փախնող չեմ։
Չփախնողն Աշոտյանն է,կապիտուլյանտ։
 
Դու փախել ես ու դեռ փախնելու ես ՝ փուռը տաս քո քպ-իստներին։
 
Կապրենք ՝կտեսնենք ,ով էր ճիշտ,իսկ ով ՝ սխալվեց։
Որ ճամփով եկել ես,նույն ճամփով էլ գնալու ես։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր