Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3-րդ հասցեում գործող 139 դպրոցում հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ թիմից հետախույզների հերթապահ խումբը և ինժեներասակրավորական խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռաֆայել Մանուկյանը, համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արթուր Սաքունցն ու անչափահասների գործերով բաժանմունքի պետ Ասատուր Մալխասյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։