Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Խ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Բուրաստան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Դավիթ Խ.-ն և ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Նարեկ Ա.-ն տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ 25-ամյա Մարտին Խ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Դավիթ Խ․-ն և Մարտին Խ.-ն հարազատ եղբայրներ են: