00:00:00

2-ամյա աղջնակը պատուհանից անզգուշությամբ ցած է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

23:26, 08 սեպտեմբեր 2023 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «բաց գանգուղեղային վնասված, էպիդուրալ հետմատոմա, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով ավագ տեսուչի գլխավորությամբ:

Հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն և երեխային շտապ ուղեկցել են վերակենդանացման բաժանմունք:

Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Շերամի փողոցից, որտեղ երեխայի 40-ամյա մայրը մի քանի րոպեով բացակայել է հյուրասենյակից, որի ժամանակ 2-ամյա աղջնակն անզգուշությամբ 2-րդ հարկի բնակարանի պատուհանից ցած է ընկել:

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր