Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին ՆԺդեհ փողոցում՝ «Գյումրի» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Audi e-tron մակնիշի ավտոմեքենան և Kawasaki մակնիշի մոտոցիկլը:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և բաժանվել 2 մասի:
Մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացած մոտոցիկլավարի ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով` մահացած մոտոցիկլավարը Գյումրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Ռոման Մանուկյանն է: