Մարտիրոս գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Հաղորդվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին, ծխացող օջախներ չկան. այրվում է մոտ 48 հա խոտածածկույթ:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, 5 փրկարարական ծառայող և Մարտիրոսի հրշեջ-կամավորական խմբից 3 կամավոր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 11։08-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտիրոս գյուղում այրվում է խոտածածկույթ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու խումբ և փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։