00:00:00

45-ամյա տղամարդը նոր կառուցվող շենքի 8-րդ հարկում շինաշխատանքներ կատարելու ժամանակ վայր է ընկել և մահացել

23:18, 30 օգոստոս 2023 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում  ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքի «Շախմատի դպրոցի» մոտ  կա տղամարդու դի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ  մահացածը Երևանի բնակիչ  45-ամյա Լյովա Հ.-ն է, ով նշված տարածքում կառուցվող  շենքի 8-րդ հարկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել և մահացել։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր