00:00:00

Ծեծկռտուք՝ Սևանի ափին․ 22-ամյա տղան գիտակցության չգալով մահացել է

22:04, 30 օգոստոս 2023 Պատահարներ

Օգոստոսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ օրը «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թիվ 1 հանրային լողափից «Ալկոհոլային ինտոկսիկացիա և կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Ս.-ն է: Ըստ բժիշկների նա ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվել է վիրահատարանում, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան Սևանի բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մինչ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները մի քանի օր շարունակ պարզում էին դեպքի հանգամանքները, օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին տեղեկացրել են, որ Դավիթ Ս.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Օգոստոսի 22-ին ստացվել է ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտական կենտրոնի, դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացությունը, համաձայն որի Դավիթ Ս.-ի դիակի դատաբժշկական փորձանքննության իրականացման ընթացքում վերջինիս դիակի գլխի, ճակատի  և շրթունքի մասերում եղել են վնասվածքներ և նրա մոտ հայտնաբերվել է գանգուղեղային տրավմա և իշեմիկ ինսուլտի ախտանիշներ:

Նույն օրը Սևանի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով, Երևանի բնակիչ  20-ամյա Մարատ Հ.-ն իր ընկերներ Դավիթ Ս.-ի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Դ.-ի, ՌԴ քաղաքացի 26-ամյա Գլեբ Ս.-ի և 20-ամյա Գեորգի Շ.-ի (ում բնակության վայրը ճշտվում է), օգոստոսի 6-ին ժամը 06:00-ի սահմաններում գտնվել են Սևան քաղաքի հարևանությամբ գտնող «Up side» լողափից մոտ 500-800մ հեռավորության վրա, որտեղ Դավիթ Ս.-ի և Գլեբ Ս.-ի միջև ծագել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի, որի ժամանակ Դավիթ Ս.-ն և Գլեբ Ս.-ն վայր են ընկել գետնին, ինչի հետևանքով Դավիթ Ս.-ն գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք, որից հետո վիճաբանությունը շարունակվել է, և Գլեբ.Ս.-ն բռունցքով հարվածել է Դավիթ Ս.-ի ծնոտին:

Վերջինս, կորցնելով գիտակցությունը, վայր է ընկել:

Այնուհետև ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտից ձերբակալել են մյուս մասնակիցներից Մ. Հարությունյանին, իսկ Աբելյան փողոցում՝ Գ. Շահրամանյանին:

Վերջիններս տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվել Սևանի քննչական բաժին:

Գ. Շահրամանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ Մ. Հարությունյանը բաց է թողնվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Հովհաննես Դ.-ին և Գլեբ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր