00:00:00

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Mercedes-ը կողաշրջված հայտնվել է ձորում. կա վիրավոր

18:29, 25 օգոստոս 2023 Պատահարներ

Երբ Երևանի-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի վարչական տարածքում մահվան ելքով ողբերգական (12 մարդու կյանք խլած) ավտովթարը տեղի էր ունեցել, դրանից հետո ՀՀ Տարածքային կառվարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանատու մարմինների ղեկավարների հետ այցելել է դեպքի վայր, տեղում ուսումնասիրել խնդիրը և տվել հանձնարարականներ այդ թվում՝ որպեսզի ճանապարհը կարգավորվի երթևեկության նշաններով: Չգիտես ինչու, որոշ պաշտոնյա հայերի մոտ ավանդույթ է ձևավորվել, որ նման դեպքերից հետո նոր իրենց «ուղեղներին զոռ տան» ու կատարեն այդ աշխատանքները: Երևան-Գյումրի ավտոճանապարի Ախուրյանի վարչական տարածքում ճանապարհաշինարարները իրենց աշխատանքը կատարում են, սակայն վերադասը կարծես «ուխտի ականջում քնած լինի», կամ ջայլամի կեցվացք է ընդունել, ինչի պատճառով էլ միայն երեկ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում 5 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:25-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Ռազմիկ Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով նշված հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե քարերին և մոտ 50 մ առաջ ընթանալով կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով Ռազմիկ Գ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: Բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը և իրականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկ Սերգեյ Մուրադյանն ու կրտսեր պարեկ Մհեր Մարտիրոսյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր