SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ օգոստոսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Հնդկաստանի քաղաքացի, ով վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ազգությամբ հնդիկ 38-ամյա Լադեվար Իդրիսն է, ով ժամանակավորապես բնակվում էր Կոտայքի մարզի գյուղերից մեկում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: