Երեւանի Սեբաստիա փողոցում գործող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկանությունում ահազանգը ստացվել է օգոստոսի 23-ին ժամը 00։40-ի սահմաններում։
Մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր, եւ շոգեբաղնիքում նա եղել է իր ընկերների հետ։ Ըստ տեղեկությունների` երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է, ու մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը նա մահացել է։