Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի թևերի հարևանությամբ գտնվող «Կանաչ հեքիաթի» մոտ բախվել են Hyundai, Opel Astra և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով չորս հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահը խումբը։
Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել շտապ օգնության բժիշկները, իսկ երկուսին Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատից և Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։