Օգոստոսի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել:
Ուղևորը՝ 38-ամյա Արտյոմ Սիմոնյանը, մահացել է:
61-ամյա վարորդը և 7-ամյա ու 9-ամյա երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: