Գիշերը ողբերգական ավտովթար է եղել Երևան-Գյումրի ճանապարհին։ Բախվել են ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ճիշտ նույն օրը՝ օգոստոսի 14-ին, պայթյուն էր եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, որի հետևանքով մահացել է 15 մարդ, իսկ մեկ մարդ համարվում է անհետ կորած: