Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ M11 ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 66-ամյա Մեծարես Բ.-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատար ու 63-ամյա Վարդան Մ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
shamshyan.com -ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է, իսկ BMW-ի վարորդն ու նրա ուղևորներ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 14-ամյա Վարդան Մ.-ն և 61-ամյա Սոֆիա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: