Ժամը 19:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Վրեժ Թևոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում: Գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի բժիշկերի կողմից առաջին բուժօգնությունն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց գնալուց՝ ասելով, որ ինքը չի տուժել:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ավտոմեքենան պարեկների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս է բերվել անվտանգ վայր: