Օգոստոսի 10-ին, ժամը 16։08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Որոտան-Շամբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1958 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մետր գլորվել մոտակա ձորակը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ. Մ․-ն տեղի ուժերով Սիսիանի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: