Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում՝ Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ, վերամբարձ կռունկի վրա աշխատանքներ կատարող կռունակավարի ինքնազգացողությունը վատացել է և նրան իջեցնելու ու շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ հայտնում է Shamshyan.com-ը։
Փրկարարները մեկ այլ վերամբարձ կռունկի միջոցով, քաղաքացիների օգնությամբ, իջեցրել են կռունկավարին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում բժիշկները տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին, գիտակցության չգալով՝ մահացել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։