shamshyan.com կայքի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի «Հայաթ» բացօթյա սրճարանի հարևանությամբ Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Արման Սիմոնյանը իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Վրեժ Գալստյանին կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։
Կրակոցների պահին ավտոմեքենայում են եղել Վ․ Գալստյանն ու Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Պապիկ Հակոբյանը։ Ապա կրակոցներ արձակելուց հետո Ա․ Սիմոնյանը դիմել է փախուստի, իսկ Վ․ Գալստյանն ու Պ․ Հակոբյանը նշված ավտոմեքենայով հեռացել են դեպիք վայրից։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վ․ Գալստյանին, Ա․ Սիմոնյանին, Պ․ Հակոբյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։