00:00:00

«ՈւԱԶ»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա հետիոտնին և բախվել Opel-ին

13:29, 08 օգոստոս 2023 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 7-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 20.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Արթուր Դ.-ն, իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, Մարտունի քաղաքում՝ Զորավար Անդրանիկի փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Կարինե Մ.-ին, ապա առաջ ընթանալով բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հակոբ Ն.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Մարտունու հիվանդանոց և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին երեխայի տեղափոխել Մարտունի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր