Փոքրիկ նախիջևանիկցիներն արդեն 8 ամիս շարունակվող պաշարմանը դիմակայում են՝ ունեցած վերջին կոնֆետը միմյանց հետ կիսելով:
Դժվարությունները շատ են ու օր օրի ավելանում են: Ավագները փոքրիկների համար են մտահոգվում, սակայն նրանք էլ դեռ դիմանում են ու հակառակ դժվարություններին՝ ավելի համոզված ասում. հայրենիքից լավ տեղ լինել չի կարող: