Այսօր՝ օգոստոսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 40-ամյա Կամո Ա.-ի վարած Vaz 21-08 մակնիշի եւ 25-ամյա Ռոբերտ Հ.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Vaz 21-08-ի ուղեւոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 58-ամյա Գոռ Խ.-ն տեղում մահացել է:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք վթարի, թե վրաերթի հետեւանքով է մահացել: