00:00:00

Դիմակավորված և զինված ավազակային հարձակում՝ Վահագնի թաղամասում գործող ռեստորանային համալիրում

11:06, 05 օգոստոս 2023 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, դիմակավորված և զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 72-ամյա Մ․ Ս․-ից, ով հայտնել է, որ 2 դիմակավորված անձինք՝ զինված ատրճանակով, «Վահագնի» թաղամասում գործող «Վահագնի» ռեստորանային համալիրում հարձակվել են իր վրա, կպչուն ժապավենով կապել ձեռքերն ու ոտքերը, հափշտակել թանկարժեք խմիչքներ, ապա երկաթյա պահարանից հափշտակել գումար և այլ իրեր։

Ինչպես դեպքի վայրից հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 04։00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք՝ ատրճանակներով զինված, մտել են Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիր, կպչուն ժապավենով կապել Մ․Ս․-ի ձեռքերն ու ոտքերը, ապա զենքի սպառնալիքով սրահից հափշտակել են գանձատուփը և խմիչքները, ապա դիմել փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դիմակավորվածները ռեստորանային համալիրից հափշտակել են մոտ 5 միլիոն դրամ և մի քանի միլիոն դրամի խմիչքներ։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր