Այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20․15-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան Սևան-Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 52 կմ հատվածում՝ Լիճք գյուղի վարչական տարածքում, կանչով հիվանդի հասցե մեկնելիս հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին։
Հարվածի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրն ու վարորդը մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։