00:00:00

Դшնակահшրություններ Երևանում, ոստիկանները տաք հետքերով հայտանաբերել են անչափահաս եղբայրներին․ Shamshyan.com

21:13, 04 օգոստոս 2023 Պատահարներ

Օգոստոսի 3-ին դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահամաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերքեր, աջից նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Գրել է Shamshyan.com-ը։

 

Հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Սարգիս Մելքոնյանն ու Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը:

Բժիշկները այցելած ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Գալինա Ա.-ն է:

Կարճ ժամանակ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվում Ոստիկանության Էրեբունու բաժին, որ «ձախից գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր, ձախակողմյան պնեմաթորաքս, քթի վնասվածք, ձախ երիկամի վնասվածք, փայծախի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններին բժիշկները հայտնում են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Բորիս Ա.-ն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի և Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Բորիս և Գալինա Ա.-երին սուր կտրող, ծակող գործիքով հարվածներ են հասցրել Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ, 16-ամյա Ալեքս Ա.-ն և 15-ամյա Արման Ա.-ն:

Վերջիններս հայտնաբերվել և կասկածանքով ձերբակալվել, ապա ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ազգականներ են, իսկ կասկածյալները հարազատ եղբայրներ:

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Նուբարաշենի 13-րդ փողոցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր