Օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում, բախվել են Գևորգ Ա. վարած Mercedes C մակնիշի և Տաթևիկ Մ.-ի վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Ա.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։