Այսօր՝ օգոստոսի 3-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, Արտաշատ քաղաքի ցուցանակի մոտ, դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է երկաթե արգելապատնեշին, մոտ 70 մետր մի քանի պտույտ շրջվել, հայտնվել դաշտում և կիսակողաշրջված վիճակում բախվել բետոնե էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը։
Արտաշատի ոստիկաններն էլ պարզել են, որ ավտոմեքենան հաշվառված է Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Արտակ Հ.-ի անվամբ:
Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյո՞ք վթարի հետևանքով հիվանդանոց դիմած քաղաքացիներ կան, թե՞ ոչ: