Օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:30-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հյուսիսային» ավտոկայանի դիմաց, Opel Astra մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: