Մինչ այսօր հորս հետ ոչ մի կապ չենք հաստատել, լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։
«Միայն հուլիսի 29-ի երեկոյան մեզ հայտնել են, որ այցելել են հորս Բաքվի հիվանդանոցներից մեկում՝ նույնիսկ չնշելով, թե որ հիվանդանոցում։ Տեսակցել են նրան։ Հայրս գտնվել է լավ վիճակում։ Սակայն, ես չեմ կարող հավատալ ոչ մեկի խոսքին։ Ես այսօր պահանջում եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ապահովել տեսազանգ հորս հետ, որպեսզի իմանամ՝ ֆիզիկապես հայրս ինչ վիճակում է։ Հոգեպես գիտենք՝ ինչ վիճակում է։ Ասում են՝ կարող եք բանավոր խոսք փոխանցել։ Բայց թե՛ ես, թե՛ հայրս, թե՛ ընտանիքիս մյուս անդամները բանավոր փոխանցելու ոչինչ չունենք, քանզի գիտենք՝ ինչ ենք զգում միմյանց հանդեպ, բանավոր ինչ պետք է փոխանցենք։ Դրա համար այժմ միայն պետք է տեսնել հորս, թե ինչ ֆիզիական վիճակում է գտնվում նա, միգուցե կոմայի մեջ է, կամ ֆիզիկապես այլևս մեզ հետ չէ, դրա համար էլ չեն ապահովում տեսազանգը։ Դա ամենաանտանելի ցավն է, որ դուստրը կարող է բարձրաձայնել իր հոր մասին»,-նշեց Վերա Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։