Սպիտակի համայնքի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով շտապ բուժօգնության կողմից ԲԿ է տեղափոխվել 29-ամյա տղամարդ մարմնի ջերմային այրվածքներով։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակի ԲԿ-ից։
Տուժածը զննվել է վիրաբույժի կողմից, ախտորոշվել են դեմքի, պարանոցի, վերին վերջույթների եւ իրանի շրջանում 2-րդ աստիճանի ջերմային այրվածքներ:
Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այրվածքային մակերեսների մշակում պանտենոլային սփրեյի եւ ֆուրացիլիային թրջոցների կիրառմամբ, ցավազրկում, ինֆուզիոն թերապիա:
Կատարվել են նաեւ գործիքային լաբորատոր քննություններ: Վիճակը գնահատվել է կայուն:
Իրականացվել է կոնսուլտացիա բժիշկ-այրվածքաբանի հետ, որից հետո որոշում է կայացվել տուժածին տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն` հետագա բուժումը շարունակելու նպատակով: