Վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Երևան քաղաքի ոստիկանության բաժիններում հսկայածավալ աշխատանքներ է կատարվել ապօրինի զենք, զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ: Այդ ամենը կապված է ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հերթական խոշոր չափի ռազմամթերքի հայտնաբերման դեպքն են բացահայտել:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 44-ամյա Գուրգեն Վ.-ն տանը ապօրինի զենք և զինամթերք է պահում: Քանի որ, ոստիկանները չէին կասկածում, որ օպերատիվ տվյալները հավաստի են, Հայաստանի Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում այդ տեղեկություններից կազմված փաստաթղթերի հիման վրա ՀՀ Քր օր.-ի 335 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ, ինչից հետո քննիչը միջնորդություն է ներկայացնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը թույլ տա Գուրգեն Վ.-ի տան խուզարկություն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։