Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ:
«Գավառում ծանոթացել եմ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են:
Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 733 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, այս տարի Գեղարքունիքում ընթացքի մեջ են ավելի քան 50 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:
Գավառում սուբվենցիոն ծրագրով վերանորգվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը: Ծրագրի արժեքը ավելի քան 21 մլն դրամ է, որի մի մասը հատկացվել է պետբյուջեից, մյուս մասը՝ համայնքից:
Ծանոթացա նաեւ Գավառի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Կրկին սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները գնահատվում են 174 մլն դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է կառավարությունը: Աշխատանքները կավարտվեն առաջիկայում», - ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։