Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի փակումն անընդունելի է։ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ դրա օգտագործման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։
«Միայն Լաչինի ճանապարհը պահանջելը, բայց Աղդամի ճանապարհից հրաժարվելը, ճանապարհը փակելը և այն քաղաքականացնելն անընդունելի է։ Միջազգային հանրությունը պետք է հստակ ուղերձ հղի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման և Ղարաբաղի հայ բնակիչների Ադրբեջանին վերաինտեգրման մասին։ Ուրիշ ճանապարհ չկա։ Խաղն ավարտված է»,- ասել է Հաջիևը։