Ժամը 18:30-ի սահմաններում Երևան Վանաձոր ավտոճանապարհի 94 կմ հատվածում, բախվել են Mercedes Sprinter միկրոավտոբուսն ու և ГАЗ-53 մակնիշի բեռնատարը: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 20 հոգի տարբեր ստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ում եղել են արշավորդներ: