Արցախում վերջնականապես որոշում է ընդունվել` Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական կներկայացնի, նրան փոխարինելու է ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը։
Հաշվի առնելով գործող օրենքը, ըստ որի, Արցախի ԱԺ թափուր լինելու ժամանակ ընտրությունները անցկացվում են 10 օր հետո՝ ստեղծված իրավիճակում այժմ խորհրդարանում արագացված տեմպերով նոր օրենք է ընդունվում, համաձայն որի՝ ընտրությունները կկազմակերվեն երկու օրվա ընթացքում։