Այսօր՝ հուլիսի 26-ին, Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Արմենակյան փողոցի թիվ 143 շենքի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկ Սամվել Հունանյանն ու կրտսեր պարեկ Արթուր Համբարձումյանը: Պարեկները սահմանազատել են տարածքը և դեպքի վայրից հեռացրել հետաքրքրասեր վարորդներին:
Պարզվել է , որ հրդեհ է բռնկվել Գեղամ Հովհաննիսյանին պատկանող Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայում:
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: