00:00:00

Սանոսյանն ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է վերականգնվող էներգիայի և թափոնների վերամշակման ոլորտներում գործակցության հեռանկարը

11:46, 26 հուլիս 2023 Քաղաքականություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

 

Նախարարը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։

 

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր է գնահատել հայ-էմիրաթական հարաբերությունների առկա մակարդակը և այն խորացնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում առկա համագործակցության վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել էներգետիկ, վերականգնվող էներգիայի, թափոնների վերամշակման, շինարարության ոլորտներին։

 

Նախարարը կարևորել է հատկապես էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը։

 

Հանդիպման ժամանակ նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր