Արդեն մի քանի ժամ է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ հրշեջ փրկարարներ պայքարոմ են Նուբարաշենի աղբավայրում հերթական բռնկված խոշոր հրդեհի դեմ:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ կրակը տեսանելի է մի քանի կմ-ից և կրակի օջախները այնքան շատ է, որ հշեջները մեծ դժվարությամբ են մարում այն: Իր սև գործն է անում նաև քամին:
Հրդեհի մասին տեղեկանալով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հանձնարարականով հրշեջ փրկարարներին օգնության են հասել քաղաքապետարանի ջրատարները, որպեսզի անհրաժեշտության դեպքում հրշեջ մեքենաներին ջուր հասցնեն:
Տեղում իրավիճակի մասին ՓԾ Երևանի վարչության պետի տեղակալ Զ․ Մելքոնյանը հեռախոսով անընդհատ տեղեկություններ է փոխանցում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանին: