00:00:00

Ադրբեջանի արտգործնախարարությունը ԿԽՄԿ-ի հայտարարությունը «քաղաքական մանիպուլյացիա» է որակել

20:14, 25 հուլիս 2023 Քաղաքականություն

Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությունը այն մասին, որ վերջինս ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել ԼՂ քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ երթուղով։

Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ «տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումները քաղաքական մանիպուլյացիայի և ճնշման միջոց են»։
 
Բաքվում նշել են, որի ի գիտություն են ընդունում ԿԽՄԿ-ի հայտարարությունը տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր