Ցանկանում ենք համագործակցել ԼՂ-ում ծագած սուր հումանիտար խնդիրները լուծելու համար, այդ մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը․
«Իհարկե, ինչպես և նախորդ օրերին, հատուկ ուշադրություն ենք դարձնում Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանուր Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը։ Ցանկանում ենք գործակցել այնտեղ ծագած սուր հումանիտար խնդիրները լուծելու համար։ Դրա համար կան ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր հնարավորությունները, բայց դա հեշտ չէ առանց կողմերի համագործակցության», - ասել է նա։
Ռուսական կողմը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ շրջանակի իրականացմանը, որոնք ձեռք են բերվել վերջին տարիներին։