Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում այս րոպեներին եռակողմ հանդիպում են անցկացնում․ հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ այսօր Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Կքննարկվի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը: