00:00:00

Արցախը պիտի ազատվի ներկայիս նախագահից. Մետաքսե Հակոբյան

16:50, 24 հուլիս 2023 Քաղաքականություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ` Արցախը պիտի ազատվի ներկայիս նախագահից:

«Արցախի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարի «գլխավոր» վրանն է, որտեղ «կոշտ որոշումներ» կկայացվեն փրկելու իրեն ու Նիկոլին: Արդեն մեկ շաբաթ համատեղ ծրագրերն անխափան իրագործվում են, ըստ որի` «խեղճ» Արայիկն ու Նիկոլն ինչ անեն, որ Հայաստանում «անտարբեր են» ու իրենք ստիպված իրազեկում են, որ միջազգային կառույցները գան ու բացեն իրենց կողմից հանձնած Արցախի կյանքի ճանապարհը: Ու ամենակարևորը, որ հերթական կեղծ թեզն են առաջ բերել. առանց քաղաքական գործընթացների, «հումանիտար, իրազեկող ու լացակումած» գործընթացներով վերացնելու են աղետը:

Իսկ լուծումը մեկն է. Արցախը պիտի ազատվի ներկայիս նախագահից, քանի դեռ փրկելու ու փրկվելու բան ու հնարավորություն կա, իսկ Հայաստանում ներկայիս վարչապետից, քանի դեռ Արցախի հիմնահարցը չի վերածվել Հայաստանի հիմնահարցի...»,- Facebook-ում գրել է արցախցի պատգամավորը:

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր