Այսօր՝ հուլիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սամվել Հ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիտոներ 15-ամյա Ալեն Պ.-ին և 15-ամյա Արմեն Մ․-ին․ հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դեիմել, զանգահարել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին՝ երեխաներին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Երեխաներից մեկն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։