Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքում «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց բախվել են Opel Astra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև Opel Zafira-ն բախվել է սուպերմարկետի մոտ կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով վնասվածքներ են ստացել 5 հոգի, որոնցից մեկը երեխա է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։