00:00:00

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

10:25, 22 հուլիս 2023 Պատահարներ

Հուլիսի 22-ին, ժամը 01։08-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Տ․, ծնված 1990 թ․) բախվել է մայթեզրին կայանած  «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարին:

Փրկարարները «Nissan Skyline» ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով Արտաշատի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Ուղևորներ Զ․ Հ․-ն (ծնված 1990 թ.) և Ղ․ Ս․-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ Գ․ Կ․-ն (ծնված 1990 թ.) և Մ․ Հ․-ն (ծնված 1991 թ.)` Արտաշատի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր