Երեկ՝ հուլիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 23-ամյա Էրիկ Հ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 23-ամյա Հարություն Ս․-ն տեղում մահացել է։ Մյուս ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ 23-ամյա Արամայիս Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բուժմիավորում։
Իսկ վարորդ Էրիկ Հ․-ն «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։