Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներն են հնչել Երևանում: Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Տիգրան Մեծ պողոտայում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, կրակոցներ են հնչել:
Պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում կատարում են ուժեղացված ծառայություն: Դեպք վայրում հայտնաբերվել են 2 կրակված պարկուճ, դանակ, արնանման հետքեր, ակնոց: Այս պահին ոստիկանությունը պարզում է՝ արդյոք դեպքի հետևանքով հիվանդանոց տուժած քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ: Դեպքի վայր են ժամանել արդեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: