00:00:00

ՔԿ-ի վարչական շենքի 5-րդ հարկի պատուհանից ձեռնաշղթայված տղամարդն իրեն ցած է նետել

19:30, 20 հուլիս 2023 Պատահարներ

Քիչ առաջ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ Կենտրոնական բանկի շենքերի հարևանությամբ տղամարդու դի կա։ Հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։ Վերջիններս սահմանազատել են տարածքը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության շենքի 5-րդ հարկից իրեն ցած է նետել։ Նա եղել է ձեռնաշղթայված։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր