00:00:00

Mercedes-ը բшխվել է գազալցակայանի բետոնե սյանը. 6 հոգու, որից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

21:49, 17 հուլիս 2023 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի՝ «Մեծ-Պարնի» գազալցակայանի մոտ Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Արտակ Ա.-ն, 59-ամյա Գայանե Մ.-ն, 14-ամյա Սարգիս Ա.-ն, 19-ամյա Մարգարիտա Ա.-ն, 40-ամյա Գայանե Գ.-ն և 11-ամյա Քրիստինե Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր