Հուլիսի 17-ին՝ ժամը 14։00-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 33/1 հասցեի մոտակայքում գտնվող դիտահորում:
Դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Հ․ Ջ․-ին (ծնված 1968 թ.) դուրս են բերել դիտահորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: